ԱՄՆ Սենատը հաստատել է Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնում։ BBC-ի փոխանցմամբ՝ նար թեկնածությունը կասկածի տակ են դնում անգամ որոշ հանրապետականներ։
Fox News-ի նախկին հաղորդավար 44-ամյա Հեգսեթը չունի ոչ կառավարման, ոչ քաղաքական փորձ, բայց նա Դոնալդ Թրամփի հավատարիմ կողմնակիցն է:
Նրա թեկնածության վերաբերյալ բաշխվել են 50 կողմ, 50 դեմ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն՝ օգտվելով սահմանադրական իրավունքից, քվեարկել է Թրամփի թեկնածուի օգտին:
Աֆղանստանում և Իրաքում ծառայած Fox News-ի նախկին հաղորդավարը խոստանում է լուրջ փոփոխություններ կատարել Պենտագոնի գործունեության մեջ:
«Մենք նախկինում Հեգսեթի նման պաշտպանության նախարար չենք ունեցել», — Reuters-ին ասել է Օսթինի Տեքսասի համալսարանի պատմության պրոֆեսոր և նախագահական գիտնական Ջերեմի Սուրին: