Հայաստանի սահմանում հարաբերական հանգիստ վիճակ է։ Այս մասին ԱԺ-ում ասաց Պաշտպանական և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
«Բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում, հասկացողները հասկացան՝ ինչ եմ ասում»,- ասաց նա։
Ըստ Քոչարյանի՝ դա նշանակում է, որ սահմանին հանգիստ վիճակը պահպանվում է ՀՀ ԶՈՒ-ի կայուն գործողությունների արդյունքում։