Հետևեք մեզ։

Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Hyundai»-ն էլ հայտնվել է ջրահեռացման առվակում․ shamshyan.com

11:39, 25 հունվար 2025
Վայոց ձորում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Hyundai»-ն էլ հայտնվել է ջրահեռացման առվակում․ shamshyan.com

Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի սկզբնամասում, բախվել են Վահե Ստեփանյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Նարեկ Հարությունյանի վարած «Opel Atsra» մակնիշի ավտոմեքնաները:

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Hyundai»-ը հայտնվել է ճամփեզրի ջրահեռացման առվակում:  Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները