Հետևեք մեզ։

ԱՄՆ պետքարտուղարը կարգադրել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի գրեթե ողջ արտաքին օգնության հոսքը՝ մինչև վերանայումը․ Վլադիմիր Մարտիրոսյան

15:46, 25 հունվար 2025
ԱՄՆ պետքարտուղարը  կարգադրել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի գրեթե ողջ արտաքին օգնության հոսքը՝ մինչև վերանայումը․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սկսվեց.
երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի գրեթե ողջ արտաքին օգնության հոսքը՝ մինչև վերանայումը, ասվում է Պետդեպարտամենտի ներքին հեռագրում, որը ստացել է NBC News-ը:

Այսպիսով, ԱՄՆ բոլոր հյուպատոսական և դիվանագիտական ​​ծառայություններին  ուղարկված հրահանգը հաջորդում է նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի տրված հրամանագրին, որը դադարեցնում է ԱՄՆ արտաքին օգնության նոր պարտավորություններն ու հատկացումները մինչև դրանց վերանայումը և համապատասխանեցումը «ծրագրային արդյունավետության և հետևողականության համար» ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ՝ հրամանից հետո 90 օրվա ընթացքում:

Հրահանգը սահմանում է, որ ԱՄՆ գերատեսչությունները, գործակալությունները և կազմակերպությունները «չպետք է տրամադրեն արտաքին օգնություն, որը ֆինանսավորվում է Դեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կամ նրա միջոցով՝ առանց ԱՄՆ Պետքարտուղարի թույլտվության կամ նրա նշանակված անձի թույլտվության:

Փաստացի ԱՄՆ նախկին դեմոկրատական ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունն ու գերակայությունները սրանով դադարեցվեցին մինչ դրանց վերանայումը: Այսօրվանից ուլտրալիբերալ «ազդեցության գործակալները», «օտարերկրյա գործակալները», «արտաքին շահերի լոբբիստները» մոտ 90 օր սպասելու են իրենց մշուշոտ ֆինանսական և գործակատարական ապագային»:

Վերլուծական