Հետևեք մեզ։

Ամսով փոսը փորած է և որևէ բան տեղի չի ունենում․ Ավինյան

11:36, 15 մայիս 2023
Ամսով փոսը փորած է և որևէ բան տեղի չի ունենում․ Ավինյան
Առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չենք անելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականներով, ու այդպես ճանապարհների ամբողջ սպասարկողն ու պատասխանատուն դառնալու են ճանշին ընկերությունները։
 
 
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետարանի շինարարության և բարեկագրման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ Նա հիշեցրեց, որ նախորդ քննարկումից հետո, երբ Ավինյանն ասում էր, թե փոսը փորվեց՝ պետք է նույն օրը լցվի, աշխատանքներին տեմպ է տրվել, բայց էլի գոհացուցիչ չէ այդ տեմպը։
 
 
«Գոյություն ունեցող պայմանագրի մեջ, ցավոք, նշված չէ մեկ օրում լցնելու և նմանատիպ այլ պայմաններ, գործող պայմանագրի կետերով փորձում ենք առաջնորդվել, հարկ եղած դեպքերում ճանշին ընկերությունների հետ պայմանագրերը խզվելու են»,-ասաց Գրիգորյանը։
 
Տիգրան Ավինյանն էլ նորից պնդեց, որ իրենք այնքան են քննարկելու, մինչև որ վերջնական չլուծեն խնդիրը այս տարի։ «Նորմալ չէ, որ շաբաթով, ամսով փոսը փորած է, և որևէ բան տեղի չի ունենում։ Դե եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն այդ պայմանագրերից։ Մենք շատ վատ ենք դրան նայում, այդ որակի աշխատանքը շատ վատ ենք դիտարկում, և հետևապես նաև համապատասխան վերաբերմունք ենք ունենալու նրանց նկատմամբ բոլոր հաջորդ փուլերում»-ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ