Հետևեք մեզ։

Մեքենաներ են արգելափակվել Ծաղկաձորի, Սևանի, Ջերմուկի և այլ բնակավայրերի ճանապարհներին

07:47, 26 հունվար 2025
Մեքենաներ են արգելափակվել Ծաղկաձորի, Սևանի, Ջերմուկի և այլ բնակավայրերի ճանապարհներին

Հունվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

 

Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Աբովյան, Մարալիկ քաղաքներում, Տրետուք, Դդմաշեն գյուղերում և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհին:

 

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները