ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է New York Times-ը։
«Թրամփը նաև ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խոսել իր հետ, և որ երկու առաջնորդները «շուտով կխոսեն», - ասվում է հրապարակման մեջ:
Այս շաբաթ Պուտինը հայտարարեց Թրամփի հետ հանգիստ խոսելու պատրաստակամության մասին բոլոր ոլորտների վերաբերյալ, որոնք հետաքրքրում են երկու երկրներին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր հնարավորինս շուտ Պուտինի հետ հանդիպելու ցանկության մասին: