Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ սիրախաղով կործանում է իր երկիրը. Այս մասին նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Նրանք հիմա սկսել են սիրախաղ անել Եվրամիության հետ, լսեք, սա ամենավտանգավոր խաղն է, նա (Փաշինյանը-նշում է ՏԱՍՍ-ը) կկործանի Հայաստանը, հանգստացրեք նրան»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նա նաև մեկնաբանել է հայկական կողմի մեղադրանքները, որ Մինսկը աջակցել է Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ «Փաշինյանն ինքը լքեց Լեռնային Ղարաբաղը, թեև այդ պահին Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա այն տարածքն է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն ունեն»,- նշել է Լուկաշենկոն։