Հետևեք մեզ։

Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

12:17, 26 հունվար 2025
Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 26-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։22-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները