Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նախագահական ընտրությունների ժամանակ անդրադարձել է հայկական կողմի մեղադրանքների, որ Մինսկն աջակցել է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, ի պատասխան հայտնել է Լուկաշենկոն, և մի դրվագ պատմել, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
«Պուտինն ու ես ապշած էինք... Ինչո՞ւ նա դա ասաց»,-ասել է Լուկաշենկոն։
«Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսե՞լ ես՝ ինչ է ասել, դու՞ ես դրդել։ Պուտինը պատասխանեց՝ լսել եմ, ոչ, ես չեմ դրդել, ես բացարձակ չեմ միջամտել, զարմացած եմ։ Ասաց՝ բայց ո՞վ էր նրան ստիպում, որ նման բան ասի»,-պատմել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ասել է, որ փաստացի Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ չնայած այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ այդ տարածքում Հայաստանը լուրջ ազդեցություն է ունենալու:
«Նվեր էր, ով կհրաժարվի նման նվերից»,-ասել է Լուկաշենկոն։
Տեսանյութը՝ Telegram-ում։