Շատ հստակ նշվել է, մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, սահմանային տարածքներում, հստակ սահմանազատում պետք է լինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին, թե ԵՄ-ն որ փուլում է պատկերացնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը դուրս բերի ՀՀ սուվերեն տարածքից և խոսում են երկու կողմերից էլ զորքերը դուրս բերելու մասին, Հայաստանի առումով ի՞նչ նկատի ուներ, ՀՀ զորքերն, ըստ էության, ՀՀ տարածքում են։
ԵՄ դեսպանը նշեց՝ պարզապես կրկնում է Բրյուսելում օգտագործված ձևակերպումը։
«Հուսով եմ, որ երեկվա հանդիպումը շատ թարմ նկարագիր է տվել քննարկվող հարցերին։ Հուսով եմ, որ շուտով կհանգենք որակլյալ լուծման, դա էլ կհանգեցնի տարածքային ամբողջականության հարգման, որն էլ ենթադրում է զորքերի դուրսբերում»,- ասաց դեսպանը։
Հարցին՝ կարող է նշել որ մեկ-երկու կետերում են ՀՀ զորքերը, որոնք պետք է դուրս բերվեն, ԵՄ դեսպանը նշեց․ «Ոչ, ես մանրամասներին ծանոթ չեմ, լսել եմ բանակցություններից»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ