Հետևեք մեզ։

Արարատում կրակnցներ են արձակել «օրենքով գող» Մարսnյին սպանnղի տղայի վարած «Mercedes»-ի ուղղությամբ. Shamshyan.com

21:18, 26 հունվար 2025
Արարատում կրակnցներ են արձակել «օրենքով գող» Մարսnյին սպանnղի տղայի վարած «Mercedes»-ի ուղղությամբ. Shamshyan.com

Հունվարի 26-ին Արարատի մարզի Վանաշեն գյուղում կրակոցներ են հնչել։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ։

 
Ոստիկանները, հետո նրանց միացած քննիչները, Վեդի քաղաքի Վիլյամ Սարոյան փողոցի տներից մեկում հայտնաբերել են Mercedes-ը, որի վրա, այդ թվում՝ դիմապակուն, առկա են կրակոցի մի քանի հետքեր։ Նշված ավտոմեքենայի վրա քննիչներն ու փորձաքրեագետը հայտաբերել են կրակված գնդակներ։

 
Մինչ Վեդիում աշխատում էին քննիչն ու փորձաքրեագետը, քրեական ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Արտաշատ քաղաքում կա վառված «Opel» մակնիշի ավտոմեքենա և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այն նույնպես կապ ունի այսօր տեղի ունեցած կրակոցների հետ։

 
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարելիս է եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանվածի որդին։

Քննիչի հանձնարարականով թե Mercedes-ը, թե վառված Opel-ը տեղափոխվում են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները