Հետևեք մեզ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (լուսանկարներ)

06:47, 27 հունվար 2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (լուսանկարներ)

Հունվարի 26-27-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

 

Մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Արտանիշ, Նուռնուս գյուղերում, Նորաշեն-Հնաբերդ, Վարդաղբյուր-Տաշիր և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհներին:

 

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները