Հետևեք մեզ։

Մրգաշատ գյուղի սկզբնամասում այրվել է «Audi» մակնիշի ավտոմեքենան․ երեք մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

07:10, 27 հունվար 2025
Մրգաշատ գյուղի սկզբնամասում այրվել է «Audi» մակնիշի ավտոմեքենան․ երեք մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

Հունվարի 26-ին, ժամը 17։19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաշատ գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա Թ․-ն(ծնված 1986 թ), Ս Հ․-ն (ծնված 1987 թ) և Ռ Ս․-ն(ծնված 1966 թ․) այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 17:40-ին: Այրվել է «Audi» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1969 թ․):

Վերլուծական

Ամենաընթերցվածները