Հետևեք մեզ։

Որտե՞ղ տեսաք Հայոց Ցեղասպանության հերքում կամ մերժում կամ ուրացում․ Արսեն Թորոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

10:50, 27 հունվար 2025
Որտե՞ղ տեսաք Հայոց Ցեղասպանության հերքում կամ մերժում կամ ուրացում․ Արսեն Թորոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած վերջին հայտարարությանը։


«Վարչապետը բառացիորեն ասում է, որ պետք է հասկանանք, թե այդ ինչպես եղավ, որ 1939 թվականին տոտալիտար ՍՍՀՄ կազմում եղած Սովետական Հայաստանում Հայոց Ցեղասպանության մասին խոսելու ու բարձրաձայնելու օրակարգ չի եղել, իսկ 1950-ականներին այդ օրակարգը նույն Սովետական Հայաստանում բուռն քննարկվել է, որպեսզի ներհայաստանյան բանավեճ հարուցի այդ թեմայի շուրջ, որպեսզի ի վերջո մենք հասկանանք, թե մեր երկրում երկար տարիներ օրակարգերը ինչպես են ձևավորվել և թելադրվել, արդյո՞ք բազմաթիվ մեր համոզմունքներ դրսից չեն ներմուծված մեր մեջ, բայց արի ու տես, որ որոշ շրջանակներ նրան մեղադրում են Հայոց Ցեղասպանությունը հերքելու մեջ։ 


Նա բառացիորեն ասել է երկու բան.


1. Պետք է հասկանանք՝ ինչու է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանությունը:


2. Ինչպե՞ս եղավ, որ մոտ 10 տարվա ընթացքում Սովետական Հայաստանում Հայոց Ցեղասպանության մասին հնարավոր եղավ խոսել։


Հիմա խնդրում եմ ինձ ասեք, թե՞ որտեղ տեսաք Հայոց Ցեղասպանության հերքում կամ մերժում կամ ուրացում»։

Վերլուծական