Տրանսպորտային համակարգում կանխիկի շրջանառությունը թմրամիջոցի նման մի բան էր։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տրանսպորտային համակարգի ներդրումը բարդ գործընթաց էր։ Խոսքը միայն շարժակազմերի ավելացման, վարորդների պատրաստման մասին չէ, այլ տեխնիկական բազմաթիվ բարդությունների ներդրման։ Կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնել, վարորդները նույնիսկ հրաժարվել են երթևեկել, որովհետև տրանսպորտի համակարգում կանխիկ շրջանառությունը թմրամիջոցի նման մի բան էր։ Կար կոպեկ և անընդհատ այդ օբյեկտի շուրջը պտտվում էր»,– նշել է Ավինյանը։
Ավինյանը նշել է՝ այժմ վարորդներին առաջարկում են լավ աշխատավարձ և առողջապահական ապահովագրություն։