Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհն է․ Ադրբեջանի ԱԳՆ

12:37, 15 մայիս 2023
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհն է․ Ադրբեջանի ԱԳՆ

 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մայիսի 14-ին Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նբախագահի՝ այս ձևաչափով հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունավետ է համարում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ տանելու առումով։

 

«Կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խթանելու տեսանկյունից առաջին հերթին կարևոր է «Բրյուսելյան ձևաչափի» վերականգնումը, որը գրեթե 9 ամսով ընդհատվել էր տարբեր միջամտությունների փորձերի պատճառով։

 

Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնելու համար։

 

Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ։ Մասնավորապես, չափազանց կարևոր է ևս մեկ անգամ հարգել պետությունների տարածքային ամբողջականությունը և այս համատեքստում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումը նաև Հայաստանի կողմից։

 

Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել քննարկելու հումանիտար հարցեր, որոնք կարևոր են կարգավորման համար։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և ականազերծման տարածքներում քայլերն արագացնելու կարևորությունը։

 

Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու միակ ճանապարհն է։

 

Այս ուղղությամբ մենք ողջունում ենք ջանքերը, որոնք աջակցում են հարաբերությունների կարգավորման առաջընթացի ձեռքբերմանը, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,- ասված է հայտարարության մեջ։