Հետևեք մեզ։

Մեկնարկում են ուղիղ չվերթեր Երևանից դեպի Դելի

09:56, 27 հունվար 2025
Մեկնարկում են ուղիղ չվերթեր Երևանից դեպի Դելի

Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթեր Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։

Երևան - Դելի թռիչքի տևողությունը 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ 10 րոպե։

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, տոմսարկղերում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները