Հետևեք մեզ։

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

15:44, 27 հունվար 2025
Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
 
Մայիսին նա կդառնար 72 տարեկան։
 
Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։
 
2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։
 
Sputnik Արմենիա գործակալության ողջ աշխատակազմը ցավակցում է լրագրողի հարազատներին ու ընկերներին։
Հոգեհանգստի ու հուղարկավորության ժամի ու տեղի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Վերլուծական