Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին X սոցցանցի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Եվրոպան որոշել է։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հենց նոր են որոշել երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Դա Մոսկվային կզրկի իր պատերազմը ֆինանսավորելու համար անհրաժեշտ եկամուտներից։ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր պատճառած վնասի համար»,- գրել է նա։