Հետևեք մեզ։

Փաշինյանն ընդունել է Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին

16:30, 27 հունվար 2025
Փաշինյանն ընդունել է Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին:


 
Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի:  


 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
 


Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները