Հետևեք մեզ։

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի խնդրանքը՝ գործին ծանոթանալու համար իրեն տրամադրել 30 օր

18:45, 27 հունվար 2025
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի խնդրանքը՝ գործին ծանոթանալու համար իրեն տրամադրել  30 օր

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Նա դատարանի դահլիճում միջնորդությունները թվարկելիս նշել է, թե չի կարողացել հանգամանորեն ծանոթանալ քրեական գործի նյութերին, և դատարանին խնդրել է լրացուցիչ 30 աշխատանքային օր տրամադրել իրեն պաշտպանությանն արդյունավետ նախապատրաստելու համար։

«Ես ցանկանում եմ պատրաստ լինել օրինական կերպով ինձ պաշտպանելու»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հավելել է նա։

Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 6-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները