Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ստամբուլի կաթոլիկ հայ համայնքի առաջնորդ Վարդան Կազանջյանին։
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի կայքը, Էրդողանը հայ հոգևոր առաջնորդի հետ հանդիպել է Ստամբուլի օդանավակայանի պետական հյուրատանը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։