UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը նշել է, թե ում հետ է ցանկանում մենամարտել առաջիկայում, գրում է Armsport.am-ը։
«Ինձ դուր է գալիս Ջասթին Գեյջիի հետ մենամարտելու գաղափարը, քանի որ ես օկտագոնում դեռ չեմ հանդիպել Նրան: Ես արդեն կռվել եմ Օլիվերայի և Ծառուկյանի հետ, և նույն մրցակցի դեմ նախապատրաստվելը այնքան էլ մեծ մոտիվացիա չի տալիս։ Բայց եթե Գեյջին իրեն լավ դրսևորի հաջորդ մենամարտում, մենք կարող ենք հանդիպել»,- Մախաչևի խոսքերն է փոխանցում Sport24-ը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը UFC 311-ում պետք է մենամարտեր թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, բայց մենամարտից մեկ օր առաջ հանվեց մրցաշարից մեջքի վնասվածքի պատճառով: