Հետևեք մեզ։

Տրանսպորտի գնի հարցը գաղափարական է․ կարծես՝ այդ ավտոբուսների համար պետք է մետրոպոլիա Մոսկվան, Թեհրանը կամ Ստամբուլը վճարեն․ Դանիել Իոաննիսյան

23:44, 27 հունվար 2025
Տրանսպորտի գնի հարցը գաղափարական է․ կարծես՝ այդ ավտոբուսների համար պետք է մետրոպոլիա Մոսկվան, Թեհրանը կամ Ստամբուլը վճարեն․ Դանիել Իոաննիսյան
 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է․
 
«Տրանսպորտի գնի հարցը, ըստ իս, գաղափարական է: Աջական գաղափարներով ՔՊ-ն ասում է՝ «ով օգտվում է տրանսպորտից, թող ինքն էլ վճարի» և, որպես ածանցյալ, տրանսպորտի գինը դարձնում է այնքան, որ դա ծածկի հանրային տրանսպորտի աշխատանքն ու հետագա արդիականացումը: Մաքրամաքուր աջական մոտեցում է:
 
 
Դրան ի հակառակ կարող է լինել ձախական մոտեցում, որ տրանսպորտի համար վճարեն հարուստները: Օրինակ` ամբողջ կենտրոնը շատ թանկ կարմիր գիծ լինի, Երևանում հզոր մեքենա կամ լավ բնակարան ունենալու գույքահարկն էլ տիեզերական թանկ լինի ու այդ գումարներով սուբսիդավորվի տրանսպորտը: Կամ, ասենք, էապես նվազ կատարվեն այլ ծախսերը (ասֆալտապատում, բակերի բարեկարգում և այլն):
 
Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն հիմնավորում են, թե ինչու է տրանսպորտը թանկանում, բայց չեն անրադառնում նրան, թե ինչու դա պետք է լինի ուղևորների հաշվին, երբ տարածաշրջանի (մայրցամաքի կեսի) բոլոր այլ երկրներում հանրային տրանսպորտի արժեքի զգալի մասը ուղևորների փոխարեն հարկատուների հաշվին է:
 
 
Հ.Գ. Չեմ անրադառնում այն շրջանակներին, որոնք համ ուղեվարձի դեմ են պայքարում, համ էլ ուզում են հարկ չվճարեն... Կարծես՝ այդ ավտոբուսների համար պետք է մետրոպոլիա Մոսկվան, Թեհրանը կամ Ստամբուլը վճարեն»:

Վերլուծական