Հետևեք մեզ։

Նոր Էսկոբա՞ր․ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է

23:56, 27 հունվար 2025
Նոր Էսկոբա՞ր․ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է

Բելգիայի ազգային հավաքականի, և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ռադջա Նաինգոլանը հունվարի 27-ի առավոտյան ձերբակալվել է Հարավային Ամերիկայից Անտվերպենի նավահանգստով կոկաինի մաքսանենգության գործով, հայտնում է Gazet van Antwerpen-ը, փոխանցում է Armpsort.am-ը։

Գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել 30 հասցեներում, այդ թվում՝ 36-ամյա Նաինգոլաանի բնակարանում, առգրավվել է նրա ավտոմեքենաներից մեկը։

Նաինգոլանը հունվարի 22-ին միացել է Բելգիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լոկերեն-Տեմսե» ակումբին։

Նաինգոլանի բիզնես գործընկերներից մեկը նախկինում դատապարտվել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման համար մասնավոր ինքնաթիռներով թմրանյութեր տեղափոխելու համար, սակայն ավիաընկերությունը, հավանաբար, ներգրավված չէ այս հետաքննության մեջ:

Վերջին տարիներին բելգիացուն պարբերաբար նկատում էին Անտվերպենի գիշերային ակումբներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մարդկանց հետ խնջույքների ժամանակ, նշում է թերթը։ Նշենք, որ Նաինգոլանը Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 30 հանդիպում և 6 գոլ խփել։

Վերլուծական