Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ երեկվա հայտարարության՝ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունըի 86,600 կմ քառակուսի տարածքում և հարցին՝ այդ տարածքում Արցախը ներառվա՞ծ է։
«Արցախը ի՞նչ է, տեղաշարժվե՞լ է, գտնվում է այնտեղ, ինչպես միշտ գտնվել է։ Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բոլոր բանակցություններում, և հիմա էլ, բայց Արցախն ունի իր սեփական տարածքը և կարգավիճակը։ Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա ևս 3-4 տարին էլ, հետո կտեսնենք», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ ինքնորոշման հարցը դրված է, Քոչարյանը պատասխանեց․»Արցախի ժողովուրդը այլ հարց դրել է՞»։