Հետևեք մեզ։

Երևան-Դիլիջան ճանապարհին «TESLA»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը և բախվել ծառին

06:24, 28 հունվար 2025
Երևան-Դիլիջան ճանապարհին «TESLA»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը և բախվել ծառին

Հունվարի 27-ին, ժամը 23։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 87-րդ կմ-ին «TESLA» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 8 մ) և բախվել ծառին:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա․ Դ․-ն և ուղևոր Եվ․ Մ․-ն դուրս են եկել ավտոմեքենայից։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակելով դուրս բերել այն երթևեկելի հատված։

Վերլուծական

Ամենաընթերցվածները