Արցախում ապրում է մեր բնակչության մի որոշ մասը։ Ի՞նչ է նշանակում մերն է, մերն է, քանի մեր ժողովուրդն ապրում է այնտեղ։ Այ երբ որ չապրի, այդ ժամանակ դժվար է ասել՝ ումն է Արցախը։ Այս մասին Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախը մե՞րն է։
Դիտարկմանը՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, Քոչարյանը նշեց․ «Արձանագրենք, որ գնում են բանակցություններ, վերջում, երբ կհրապարակվի քայլերի հաջորդականությունը, կարձանագրենք՝ ինչ է արձանագրվել, ինչը ոչ։ Այսօր պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ իրենց, բայց այնտեղ գտնվում է ԼՂ-ն, որը իր կյանքը կառուցել է իր մշակած չափորոշիչներով»։
Անդրադառնալով Շառլ Միշելի՝ երեկ արած հայտարարությանն առ այն, որ առաջիկա շաբաթներին գերիներն ազատ կարձակվեն և լրագրողի հարցին՝ ի՞նչ է կարծում՝ այդպես կլինի՞, Քոչարյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ այո։ Գերիների հարցը շատ զգայուն է։ Ես գուցե անզգույշ, իմպերատիվ ասեցի այո։ Բայց այդ ընթացքը պետք է բերի նրան, որ գերիները պետք է վերադառնան իրենց ընտանիքների մոտ»։