Հետևեք մեզ։

Արցախի Հանրապետությունը Փաշինյանի հոր բոստանը չի, ինքը իրավունք չունի նվիրի սրան կամ նրան․ Արթուր Խաչատրյան

14:01, 15 մայիս 2023
Արցախի Հանրապետությունը Փաշինյանի հոր բոստանը չի, ինքը իրավունք չունի նվիրի սրան կամ նրան․ Արթուր Խաչատրյան

Այն, ինչը Փաշինյանն ասում էր ակնարկներով, Շառլ Միշելն ասեց բացահայտ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդած հայտարարությանը։

 

«Փաշինյանը չունի այդ իրավունքը, դեռևս 1992-ին Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել արգելել ՀՀ իշխանություններին ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։

 

Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի հոր բոստանը չի, ինքը իրավունք չունի նվիրի սրան կամ նրան, մանավանդ որ ոչ Փաշինյանը, ոչ իր քաղաքական ուժը որևէ ներդրում չեն ունեցել Արցախի կայացման մեջ։ Արցախի ժողովուրդը հայտարարել է, որ իրենք են իրենց ճակատագիրը որոշում»,- ասաց պատգամավորը։

 

Դիտարկմանը, որ Արցախի իշխանություններից արձագանք չկա, Խաչատրյանը նշեց «Իմ համար էլ է դա շատ զարմանալի»։