Հետևեք մեզ։

Թբիլիսիում «չոր նավահանգիստ» է կառուցվում

10:06, 28 հունվար 2025
Թբիլիսիում «չոր նավահանգիստ» է կառուցվում

Թբիլիսիում «չոր նավահանգիստ» է կառուցվում, այն ժամանակակից միջմոդալ լոգիստիկ կենտրոն է, որը միացնում է Բաթումի և Փոթի նավահանգիստները և լոգիստիկ օբյեկտները:

Այն «Միջին միջանցքով» կմիացնի Արևմտյան Ասիայի արտադրական կենտրոնները Արևելյան Եվրոպայի սպառողական շուկաների հետ՝ օգտագործելով Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Ղազախստանի ծովային և չոր նավահանգիստների ցանցը։

«Չոր նավահանգիստը» գտնվում է Թբիլիսիի օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա՝ 283 հազար քառակուսի մետր տարածքի վրա։ 

Այս փուլում արդեն ավարտվել են «չոր նավահանգստի» տարածքի հարդարման և գրասենյակի, ինչպես նաև «Բ» դասի պահեստի, մեքենայացման շենքի և երկաթուղու կառուցման աշխատանքները։

«Չոր նավահանգիստ» նախագծի իրականացման կարևորությունը, որն իրականացվում է Թբիլիսիում Աբու Դաբի նավահանգիստների խմբի ներդրումներով, Աբու Դաբիում կայացած հանդիպմանը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ԱՄԷ հանդուրժողականության նախարար Շեյխ Նահյան բեն Մուբարակ Ալ Նահյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները