Իսրայելը Գազայի հատվածում գերի է վերցրել Իրանի պետական հեռարձակողի թղթակցին: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Պեյման Ջաբալին։
«Մեր տեղեկություններով՝ այս լրագրողը գերեվարվել է Սիոնիստական ռեժիմի կողմից և բանտարկվել։ Քանի որ նրա ընտանիքը հրապարակում չի ցանկացել անել այդ մասին, նա դեռևս գտնվում է ռեժիմի գերության մեջ, բայց ոչ Գազայում, այլ գրավյալ տարածքներում։ Հուսով ենք, որ նա շուտով ազատ կարձակվի», - մեջբերում է ISNA գործակալությունը։