Հետևեք մեզ։

Հիմա վախ չունեմ, իմանամ՝ վաղը ծնողս էլ մահանալու է, չեմ վախենում, ու զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդ կա․ Սուպեր Սաքո

14:03, 15 մայիս 2023
Հիմա վախ չունեմ, իմանամ՝ վաղը ծնողս էլ մահանալու է, չեմ վախենում, ու զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդ կա․ Սուպեր Սաքո

«Առաջին ալիքը» հաղորդման հյուր է հրավիրել երգիչ Սուպեր Սաքոյին։  Հաղորդավարուհին հարցնում է, թե ինչից է վախենում երգիչը, ինչին ի պատասխան, Սուպեր Սաքոն ասում է․ «Առաջ մահանալուց էի վախենում, չէի ուզում կյանքից կտրվել, կյանքը շատ եմ սիրում, բայց հիմա վախ չունեմ։ Վաղը ծնողս էլ իմանամ մահանալու է, չեմ վախենում։ Կյանքն է այդպիսին, որ իմանաս կյանքի կանոնները․․․, կյանքն է։ Մեկը շուտ է գնում, մյուսը՝ ուշ, մյուսը՝ չափից ուշ»։

Հարցին, թե ինչի՞ մասին է երազում, երգիչն ասում է, որ ինքը երազող է․ «Ես միշտ երազում եմ, որ աշխարհի ամենահարուստ մարդը լինեմ, ես զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդիկ կան, լուրջ եմ ասում։ Հնարավորությունները շատ են, ուղղակի մարդիկ շատ էգոիստ են, ո՞նց կարող է մարդը մի երկրում ունենա 8 տրիլիոն դոլար, ու այդ փոքր երկրի բնակչությունն աղքատ մնա»։

Հարցին, թե ի՞նչ կաներ, եթե իմանար, որ իր կյանքին մնացել է հինգ րոպե, երգիչն ասում է․ «Նույն բանը, ուղղակի կխնդրեի «ստոպ» տայիք, զանգեի ընկերներիս»։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ