Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Կլիմենկովը պաշտոնանկ է արվել։
Insider.ua-ն հաղորդում է, որ այս որոշումը կայացրել է երկրի նախարարների կաբինետը։
Կլիմենկովն այս պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին և պատասխանատու է եղել բանակի համար ավելի շատ զենք, ռազմական տեխնիկա, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեխնիկա ներմուծելու համար։