«Այսօր Զանգեզուրի միջանցքն արդեն ընդունված արտահայտություն և եզրույթ է աշխարհում»։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ Իրանի տարածքով փոխադրումներ են արվում դեպի Նախիջևան, սակայն այդ ճանապարհը բավականին երկար է։
«Սկզբունքորեն այդ կապը կարող է հաստատվել նաև Վրաստանի ու Թուրքիայի տարածքներով, բայց եթե կա ամենահարմար ճանապարհն ու հնարավորությունը, ապա իհարկե այս հարցը առաջնային է։ Սակայն, տեսնում ենք, որ հայկական կողմը անազնիվ է վարվում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն, և Հայաստանը շրջանցող ճանապարհային կամրջի կառուցումն արդեն իսկ ընթացքի մեջ է և հավանաբար կլինի ավարտված այս տարի: Հայաստանը ավելի շատ կկորցնի, քան մենք»,- ասել է Ալիևը։