Հետևեք մեզ։

«Մենք Զանգեզուրը չենք մոռանալու»․ Իլհամ Ալիև

13:01, 28 հունվար 2025
«Մենք Զանգեզուրը չենք մոռանալու»․ Իլհամ Ալիև

Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ժամանակ մենք մշտապես կարևորում ենք մեկ խնդիր՝ Ադրբեջանից Ադրբեջան պետք է լինի անխոչընդոտ անցում։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանից պետք է լինի հարմարավետ և ազատ անցում դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների, առանց որևէ խոչընդոտի, սա է մեր պահանջը։

Մենք Զանգեզուրը չենք մոռացել և չենք մոռանալու։ Կրկնում եմ՝ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից։ Սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և ապահովի Ադրբեջանից Ադրբեջան անխափան անցումը»,- ասել է Ալիևը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները