Հետևեք մեզ։

ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, չեն ցանկանում լինել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում. ԵՄ դեսպան

14:17, 15 մայիս 2023
ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, չեն ցանկանում լինել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում. ԵՄ դեսպան

 

2022-ի սեպտեմբերյան դեպքերից հետո հայկական կողմից հստակ խնդրանք է ներկայացվել կիրառել դիտորդական առաքելություն Հայաստանում, հստակ համաձայնագիր կա՝ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին, որևէ ռազմական բաղադրիչ չկա։ Ցանկացած անկախ երկիր իրավասու է հրավիրել դիտորդներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

 

Նա նշեց, որ դիտորդները դեռ ամբողջ կազմով թափով չեն գործում, շարունակում են ընդլայնվել և համագործակցել ՀՀ իշխանությունների հետ։

 

Անդրադառնալով վերջին շրջանում Սոթքում տեղի ունեցած իրադարձություններին, ԵՄ դեսպանը նշեց, որ դիտորդները այնտեղ չեն եղել։

 

«Եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտվնել ինչ-որ կետում, որտեղ մի բան է տեղի ունենում։ Պետք է հաշվի առնել, որ հայկական կողմն է պատասխանատու մշտադիտարկողների անվտանգության ապահովման համար։ Կարող է լինել մի իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ տեղ գնալուց»,- նշեց դեսպանը։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ