Հետևեք մեզ։

Գերմանիան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է․ Պիտեր Լեյբինգեր

13:57, 28 հունվար 2025
Գերմանիան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է․ Պիտեր Լեյբինգեր

Գերմանիան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, և այս տարի երկիրը կգնա արտադրության ծավալների կրճատման։ Այս մասին ասել է Գերմանական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի (BDI) նախագահ Պիտեր Լեյբինգերը Բեռլինում արդյունաբերական միության տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ։


«Գերմանիան գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ: Այս տարի ակնկալվում է, որ արտադրությունը փոքր-ինչ կնվազի: Այս թվերն ընդգծում են իրավիճակի լրջությունը. արդյունաբերական աճը կառուցվածքային շրջադարձ է կատարել»,- ասել է նա, հաղորդվում է ասոցիացիայի կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: 

 

Նա հավելել է, որ այս ճգնաժամը հետևանք է ոչ միայն համաճարակի և Ուկրաինայի հակամարտության տնտեսական հետևանքների, այլ որ 2018 թվականից ի վեր Գերմանիայում արդյունաբերության հետ մնալը պայմանավորված է երկրի կառուցվածքային թերություններով՝ որպես բիզնեսով զբաղվելու տեղ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները