Հետևեք մեզ։

Խնդրելով ոչ ոք մեզ խաղաղություն չի տալու, խաղաղությունը հզորներն են վերցնում․ Մանվել Գրիգորյանի կին

14:22, 28 հունվար 2025
Խնդրելով ոչ ոք մեզ խաղաղություն չի տալու, խաղաղությունը հզորներն են վերցնում․ Մանվել Գրիգորյանի կին

Առաջին հերթին շնորհավորում եմ մեր Բանակի օրը, մեր բանակը միշտ հզոր է, չնայած անցած՝ հարաբերական պարտություններին, մեր բանակը հզոր է և պատրաստ է պաշտպանելու ՀՀ տարածքները։ Կցանկանամ, որ ավելի հզոր ու մարտական բանակ ունենանք, որովհետև մեր երկրի համար մարտահրավերներն ավարտված չեն։

 Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյաը։

Հարցին, թե հիմա ասում են՝ պարտադիր պետք է գնանք խաղաղության ճանապարհով, որովհետև այլընտրանքը պատերազմն է, որովհետև բանակը պատրաստ չէ, Նազիկ Ամիրյանն ասում է, որ համաձայն չէ․

«Մեր բանակի ոգին շատ բարձր է։ Եվ մտածել, թե մեր բանակը մարտունակ չէ, և մենք պետք է գնանք ծաղաղության, իհարկե, իմ կարծիքն է, որ խաղաղությունը հզորներն են վերցնում, խնդրելով ոչ մեկ մեզ խաղաղություն չի տալու»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները