Հետևեք մեզ։

Արին Բերդի փողոցում՝ կահույքի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել (թարմացված)

14:53, 28 հունվար 2025
Արին Բերդի փողոցում՝ կահույքի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել (թարմացված)

Հունվարի 28-ին, ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։

Ժամը 17։30-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները