Ազգային անվտանգության ռազմավարությունը կփոխվի․ այս մասին ՊՆ-ում՝ իր ելույթում, ասել է Նիկոլ Փաշինյանը․
«Այսօր մեր բանակի 33-րդ տարեդարձն է, մենք Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը, իհարկե, առաջիկայում կփոխվի և կվերափոխվի, բայց մեր որոշմամբ բանակը ներառել ենք մեր պետական, մեր ազգային արժեքների առաջին տողերում: Այո՛, բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը Հայաստանի Հանրապետությունն է, պետականությունը, անկախությունը և այդ պետականության ողնաշարը՝ բանակը, զինված ուժերը, իսկ բանակը և զինված ուժերը մարդիկ են առաջին հերթին: Եվ մարդիկ պետք է իրենց զգան գնահատված, մարդիկ պետք է իրենց զգան հարգված և մարդիկ պետք է իրենց զգան արժանապատիվ»: