Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր Վահե Գրիգորյանին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր՝ Հայաստանի ներկայացուցիչ։
«Վահե Գրիգորյանը, ստանալով քվեարկության մեծամասնությունը, ընտրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ 9 տարվա պաշտոնավարման ժամկետով, որը կսկսվի ոչ ուշ, քան նրա ընտրությունից երեք ամիս հետո»,- ասված է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2024-ի սեպտեմբերի 30-ին։