Սլովակիայի վարչապետը սոցցանցերում հայտնել է, որ Ուկրաինայի նախագահն իրեն ուղարկել է հանդիպման ավարտված արձանագրությունը մինչ դրա կայացումը։ Այդ կերպ նա «ցանկանում էր ստանալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության աջակցության երաշխիք», գրել է Սլոբակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Հանդիպումը դեռ չէր կայացել, բայց արդեն կար այս հանդիպման արձանագրությունը։ Այս արձանագրությունը պարունակում էր այն ամենը, ինչ մենք պետք է անենք Ուկրաինայի համար, այդ թվում՝ աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Գազի վերաբերյալ ոչ մի տող չկար», - ասել է Ֆիկոն։