Եթե Ուկրաինան փոխզիջումային լուծումներ գտնելու ցանկություն ունի, թող ցանկացած մեկը վարի բանակցությունները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե կա բանակցություններ վարելու և փոխզիջումային լուծում գտնելու ցանկություն, թող որևէ մեկը այնտեղ վարի այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին։
Ավելի վաղ Պուտինը խոսել էր Զելենսկու պաշտոնավարման ժամկետի մասին․ Ուկրաինայի նախագահի լիազորությունների ավարտից հետո նրա լիազորությունները կփոխանցվեն Գերագույն Ռադայի նախագահին, հայտարարել էր Պուտինը․
«Նախագահն ունի ընդամենը 5 տարի ժամկետ, վերջ, ոչինչ: Դրանից հետո նրա լիազորությունները փոխանցվում են Ռադայի նախագահին»,- ասել է Պուտինը։
Նշենք, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2024-ի մայիսին․ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով նախագահական ընտրություններ չեն անցկացվել, Զելենսկին հայտարարել է, որ իր լիազորությունները դադարած չեն։