Հետևեք մեզ։

Թվացյալ զիջումը ծուղակ է. 150 դրամի դեպքում տրանսպորտային գծերը կկրճատվեն, Ավանից Էրեբունի 1-ի փոխարեն կգնաք 3 տրանսպորտով. Միքայել Նահապետյան

23:52, 28 հունվար 2025
Թվացյալ զիջումը ծուղակ է. 150 դրամի դեպքում տրանսպորտային գծերը կկրճատվեն, Ավանից Էրեբունի 1-ի փոխարեն կգնաք 3 տրանսպորտով. Միքայել Նահապետյան

Քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է.

 

«Ասեմ` հետո ձեզ խաբված չզգաք:

Տրանսպորտային համակարգի վերակազմակերպման նախագծով կրճատվելու են գծերի երկարությունները։ Այսինքն պայմանական Ավանից մինչև Էրեբունի եթե հիմա գնում եք 1 ավտոբուսով, ապա հետո առնվազն 2 իսկ կարող ա կարիք առաջանա 3 տրանսպորտ փոխել։ 

 

Եթե դա տեղի ունենա (իսկ ըստ նախագծի դա տեղի է ունենալու) ապա Ավան-Էրեբունի երթի համար կարող է ստիպված լինենք վճարել 300 կամ նույնիսկ 450 դրամ և հետևաբար ստիպված կգնենք տարեկան փաթեթ, որը շատ թանկ է, բայց իմ նկարագրած դեպքից էժան։ Ընդ որում այս հարցը չի լուծվում նաև 100 դրամը պահպանելու դեպքում։ 

 

Ըստ այդմ անհրաժեշտ է հարկադրել զիջումներ հենց երկարաժամկետ փաթեթների հարցում։ Երկարաժամկետ փաթեթները աշխարհում ընդունված լավ պրակտիկա է։ Խնդիրը դրա չհիմնավորված գինն է։ 

 

Եվ եթե հիմա բողոքը մարի հետո 41 համարի ուղևորները առանձին, իսկ 63-ինը առանձին չեն հավաքվելու բողոքեն երթուղու փոփոխության դեմ։ 

 

Ըստ այդմ թվացյալ զիջումը ծուղակ է քանի դեռ չեն վերանայվել երկարաժամկետ փաթեթների արժեքները, կամ չի հայտարարվել, որ ոչ թե մեկ ուղևորությունն է 100 կամ 150 դրամ, այլ 90 րոպեի ընթացքում բոլոր ուղևորությունները»:

Վերլուծական