Հունվարի 24-ին լույս աշխարհ է եկել Իշխանասարում զոհված ժամկետային զինծառայող Ռոբերտ Արմենի Հայրապետյանի կրտսեր եղբայրը՝ Ռոբը։ News.am-ի հետ զրույցում Ռոբերտի քույրը՝ Դիանան պատմում է․
«Ռոբի ծնունդով մեր տուն ժպիտ եկավ, տան տրամադրությունը փոխվեց, նորից ապրելու իմաստ գտան ծնողներս»։
19–ամյա Ռոբերտը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին, ծառայում էր Գորիսում։ Ռոբերտ Հայրապետյանը զոհվել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Իշխանասարի ուղղությամբ մարտերի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։