Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հունվարի 28-ին հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում, ինչպես նաև ՌԴ որոշ պաշտոնատար անձանց կողմից ապատեղեկատվական բնույթ կրող հոդվածների հրապարակումն ու ռեպորտաժների տարածումը՝ ուղղված Ադրբեջանի դեմ, տարակուսանք են առաջացնում, ինչը հակասում է ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ոգուն ու տառին։
Նշենք, որ ավելի վազ Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆևին էին հրավիրել Ռուսաստանի ԱԳ նախարարություն: Նրան ասել էին ադրբեջանական ԶԼՄ հրապարակումներում Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքների անհիմն լինելու մասին: