Հետևեք մեզ։

Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն. Բաբկեն Թունյան

10:58, 29 հունվար 2025
Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն. Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրում է.

«Բանկային գաղտնիքի մասին

Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ:

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ

Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:

Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:

Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):

Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:

Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:

Մի հավատացեք ապատեղեկատվությանը»։

Վերլուծական