Հետևեք մեզ։

Ժողովուրդը ոչ թե ճնշել է, այլ՝ դժգոհել, քաղաքային իշխանությունը ականջալուր է եղել. ՔՊ-ական պատգամավորը՝ Ավինյանի վերջին հայտարարության մասին

14:12, 29 հունվար 2025
Ժողովուրդը ոչ թե ճնշել է, այլ՝ դժգոհել, քաղաքային իշխանությունը ականջալուր է եղել. ՔՊ-ական պատգամավորը՝ Ավինյանի վերջին հայտարարության մասին

Երբ խոսում ենք այն մասին, որ ցանկացած բարեփոխում իր ճանապարհին անպայմանորեն հանդիպելու է որոշ խնդիրների, հիմնականում նկատի ունենք տեխնիկական բարդությունները, ընթացակարգային դժվարությունները և հին համակարգից նորին անցնելու հարմարվողականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը:

«Սակայն, հաճախ բարեփոխումների ճանապարհին կարող են կանգնել նաև «մեծահասակներ», որոնք իրենց պահվածքով հիշեցնում են առաջին դասարան հաճախող ու ադապտացման փուլում գտնվող չարաճճի երեխաների։ Նրանք այդ փուլը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու խնդիր ունեն, ուստի սովորաբար արհեստականորեն խանգարում են գործընթացին՝ կա՛մ դասապրոցեսը խաթարելով, կա՛մ պարզապես չլսելով, աղմկելով, կամ էլ լսածը խեղաթյուրելով և կիսատ-պռատ ներկայացնելով՝ դասարանից դուրս գալուց հետո։

Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ անդադար շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել։

Այս տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին, ով ժամ առ ժամ կարող է ենթարկվել տրանսֆորմացիայի, չկա՞ մեկը, որ հուշի, որ ժողովուրդը ոչ թե ճնշել է, այլ պարզապես դժգոհել ու քննադատել։ Իսկ քաղաքային իշխանությունը ականջալուր է եղել, հաշվի առել բոլոր առաջարկները, դիտարկումները և կատարել է ևս մեկ դրական փոփոխություն»։

 

Վերլուծական