Հետևեք մեզ։

Gallup-ը նշել է՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ ուժը որքան ձայն կհավաքի

14:28, 29 հունվար 2025
Gallup-ը նշել է՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ ուժը որքան ձայն կհավաքի

«Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը ասուլիսի ընթացքում ներկայացրել է քաղաքացիների շրջանում քաղաքական օրակարգի շուրջ անցկացված հարցման տվյալները։ Մասնավորապես հարցին՝ «Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք» հարցին քաղաքացիները պատասխանել են այսպես.

 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նշել է 11,3%-ը, սա մեր հարցումների ընթացքում 2018-ից ի վեր գրանցված ռեկորդային մինիմալ ցուցանիշն է: «ԴՕԿ» կուսակցությունը գրանցել է 6,8% և անցել է «Հայաստան» դաշինքին, որը գրանցել է 6,5%: Նրանց դիրքերը նախորդ հետազոտություններում հակառակն էին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2,4% է գրանցել, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,3%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,8%, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 0,9%, Սրբազան պայքարի մասին նշել է 0,5% -ը, ոչ մեկին նշել են 13,3%-ը, հրաժարվել են այս հարցին պատասխանել՝ 10,2%-ը, դժվարանում են պատասխանել՝ 15,4%։ Հարցվածների 27%ը նշել է՝ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին»,- մանրամասնել է Նավասադրյանը:

Վերլուծական